ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո. Արթուր Խաչատրյան

Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո. Արթուր Խաչատրյան

Մանդատների մասով կվերջնականացնենք մեր դիրքորոշումը Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը:

«Ես չգիտեմ, թե մանդատների հարցով մենք և մյուս ֆրակցիան ինչ ենք որոշելու, չգիտեմ երրորդ ընդդիմադիր ֆրակցիայի հարցը ինչ է լինելու, մենք սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, ՍԴ-ն խոստացել է մինչև վաղը ժամը 18:00-ը իր որոշումը հրապարակել։

Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու 3 տարբերակ ունի՝ ելնելով դրանից մենք կվերջնականացնենք մեր դիրքորոշումը, բայց այն, որ մեզ մոտ քննարկումները կան, ու եթե Սահմանադրական դատարանը ընդունի ա կամ բ որոշումը, մենք ունենք գործողությունների պլան, իհարկե ունենք։ Կլինի Սահմանադրական դատարանի որոշում, կլինի քննարկում, կտեղեկացնենք»,- նշել է Խաչատրյանը:

  • Կիսվել: