Մամուլով առաջնորդվեմ՝ սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ձայններդ կտրե՛ք, ներվերս էլ չուտե՛ք. Փաշինյանը հունից դուրս եկավ
Անկեղծ, ես, միևնույն է, չեմ հասկանում, թե այդտեղ հպարտանալու ինչ կա, որ մեդիաներում ամենօրյա ռեժիմով կոռուպցիոն նոր դեպքեր են արձանագրվում: Հպարտանալու տեղ պետք է լիներ, երբ որ այդ կոռուպցիոն դեպքերը բացահայտվեին։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գնում եք տարբեր տեղեր ՛՛կրթվելը նորաձև է՛՛ արշավ եք իրականացնում, բա այնտեղ մեկը ձեզ չի հարցնո՞ւմ՝ այդ կրթությանը զուգահեռ, բա օրը ցերեկով 10 հոգով մի մարդու ծեծում են, հետո բերման է ենթարկվում ծեծվողը և ոչ թե ծեծողը, հետո ծեծվողին և նրա գործընկեր Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ ավելի ծանր քրեական հոդված է դրվում, քան ծեծողի նկատմամբ: Բա այդ ամեն ինչը ձեզ մոտ դիսոնանս որևէ կերպ չի առաջացնո՞ւմ: Հո մենակ բառեր ասելո՞վ չէ՛՛:
Հպարտանալու բան կա, որ երկրում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանը մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 34-րդ տեղն է: Երկրորդը ասում եք՝ բացահայտումը սկսվում է հրապարակայնությունից, երրորդը, բոլոր այն դեպքերում երբ որ քրեական պատասխանատվության ենթակա մարդ կա քրեական պատասխանատվության մարդը կենթարկվի, չորրորդը՝ Հայաստանում մամուլը չի դատական իշխանությունը, ՀՀ-ում կա դատական իշխանություն:
Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք հանել և Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես: Բա ձեր մասին ի՞նչ են գրում մամուլի հոդվածները, դուք ընդհանրապես ինչի եք ազատության մեջ: Ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած:
Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու դու կգնաս:
Մամուլը ձեր մասին գրում է, որ օտարերկրյա գործակակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք: Նստեք տեղներդ, ձայներդ կտրեք, ներվերս էլ չուտեք, վեր ընկի տեղդ ասեցի, ներվերս չուտես՛՛:
Այնուհետև իրավիճակն ԱԺ-ում խիստ լարվեց,և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդհատեց ուղիղ եթերը: