կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մալդիվյան Հանրապետության ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Մալդիվյան Հանրապետության ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուսա Զամիրը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մալդիվյան Հանրապետության ԱԳՆ-ն։

«Մալդիվյան Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և Հայաստանի ժողովրդին ուրախալի իրադարձության ՝ Անկախության օրվա առթիվ: Ես հավատում եմ, որ Մալդիվների և Հայաստանի միջև կապերը կշարունակեն բարգավաճել առաջիկա տարիներին ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարգավաճման: Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,-ասված է հաղորդագրության մեջ:  

  • Կիսվել: