ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպել է Փաշինյանի, Ալիևի ու Միշելի հետ

Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպել է Փաշինյանի, Ալիևի ու Միշելի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսաժողովի ձևաչափով հանդիպում է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկաղցնում է Agence France Presse-ը:

Նշվում է, որ հանդիպումն ուղղված է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և հումանիտար համագործակցության զարգացմանը:

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: ՛՛Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: