ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մակրոնը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Մակրոնը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին նոր համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու կողմից կողմից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Այդ զինադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ ուշադիր կհետևի դրան և կպահպանի իր հանձնառությունը, որպեսզի ռազմական գործողությունները դադարեցվեն ընդմիշտ, և, որպեսզի հնարավոր լինի արագ սկսել վստահության վրա հիմնված քննարկումները՛՛:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

 

  • Կիսվել: