չորեքշաբթի, սեպտեմբեր 2
2 / 9 / 2026
Մակրոնը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Մակրոնը Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», - ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:

Հիշեցնենք,. որ հանդիպումը կայացել է երեկ՝ Վաշինգտոնում ԱՆՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

  • Կիսվել: