հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր

ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

 

Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել է, որ Լիբանանում կարող է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ ավելի վաղ հանրապետություն է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին:

  • Կիսվել: