շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը Հայաստանի դեմ նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղարին: Նրա խոսքով՝ ՛՛հայկական ուժերը շարունակում են ականներ տեղադրել Ադրբեջանի տարածքում՛՛:

Նամակում, մասնավորապես, ասված է. ՛՛Հայաստանը պետք է դադարեցնի ականային ահաբեկչությունը, փոխհատուցում տրամադրի և համապատասխան երաշխիքներ ու հավաստիացումներ տա, որ նման բան չի կրկնվի՛՛:

Բացի այդ՝ նամակում նաև ասվում է, թե ՛՛ադրբեջանական կողմը ականներ է հայտնաբերել նաև այս տարվա օգոստոսին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լաչինի շրջանի երկու գյուղերում՛՛:

նամակում նաև նշվում է. ՛՛Հայաստանն այնտեղ ականային թակարդներ էր տեղադրել` իր զորքերն ու ապօրինի բնակիչների հանելիս` մեկ նպատակով` վնասել վերադարձող ադրբեջանական խաղաղ բնակչությանը՛՛:

Նշենք, որ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Բաքվի կողմից ի ցույց դրվող ականները իրականում հայտնաբերվել են ոչ թե Ադրբեջանի, այլ` Հայաստանի տարածքում, որոնք Ադրբեջանն օկուպացրել է սեպտեմբերյան հարձակումից հետո:

  • Կիսվել: