կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում». Ալիև

«ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում». Ալիև

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն են նախապատրաստում: Այս մասին Ադրբեջանի մտավորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է ՛՛Սպուտնիկ Ադրբեջանը՛՛:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լաչինի ճանապարհին այսօրվա իրադարձությունները հակաադրբեջանական հերթական հիստերիայի պատճառ են դարձել, զրպարտչական արշավէ սկսվել Ադրբեջանի դեմ։ Մեր այսօրվա հանդիպման պահին էլ ՄԱԿ-ում Ադրբեջանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում՛՛:

Ադրբեջանի նախագահը հավելել է նաև, թե մի քանի օր է, ինչ տարբեր երկրներ ցանկանում են ՛՛իրենց ծրագրերը կյանքի կոչել՝ Ադրբեջանի նկատմամբ՛՛, բայց մինչև այժմ ոչնչի չեն հասել:

  • Կիսվել: