երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել

Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող բախումների ֆոնին ՄԱԿ-ը երկու երկրներին զսպվածության կոչ է արել։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհան Հաքը։

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին, և ծագած խնդիրները լուծել երկխոսության գործընթացի միջոցով»,-ասել է նա։

Սահմանն անհանգիստ է մայիսի 12-ից սկսած։ Մինչ այժմ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում շարունակում են գտնվել ՀՀ տարածքում։ Այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար միջադեպեր են գրանցվում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: