հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին ու Ադրբեջանինն զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ին ու Ադրբեջանինն զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում զսպվաության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ թվում` մարդասիրական բնույթի, լուծել գործող ձևաչափերի շրջանակներում` ուղիղ երկխոսության ճանապարհով՛՛:

 

  • Կիսվել: