կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԱԿ–ի դատարանը ՀՀ-ի հայցի հիման վրա որոշում կկայացնի Բաքվի դեմ միջոցներ կիրառելու մասին

ՄԱԿ–ի դատարանը ՀՀ-ի հայցի հիման վրա որոշում կկայացնի Բաքվի դեմ միջոցներ կիրառելու մասին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու հարցով վճիռը: Դատարանն իր որոշումը կհրապարակի 2023 թվականի նոյեմբերի 17-ին` ուրբաթ օրը, տեղեկանում ենք դատարանի կայքից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով 2023թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից դիմու է  ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոց կիրառելու մասին խնդրանքով։

  • Կիսվել: