ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելուց առաջ պետք է նախնական աշխատանք կատարել. Ռուբեն Ռուբինյան
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուց առաջ պետք է նախնական աշխատանք կատարել։ Այս մասին այսօր 1lurer.am-ի հետ հարցազրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մի կառույց է, որը որոշումների է հանգում կոնսենսուսով։ Ես սա ասում եմ, որովհետև անընդհատ տեսնում եմ, որ հարցնում են, թե ինչո՞ւ չեք դիմում ՄԱԿ–ի ԱԽ։ Այնտեղ գործընթացները ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի «տնային աշխատանք» է կատարվել ։ Պետք է որոշակի գործողություններ կատարվեն մինչ այդ», - ասաց Ռուբինյանը։
Պատգամավորի խոսքով` այդ գործընթացը պետք է լինի ըստ պատեհության։ Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա համապատասխան գործողություններ կձեռնարկվեն։
Ավելի վաղ Ռուբինյանը հայտնել էր, որ սույն թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ստանձնելու է ՀԱՊԿ նախագահությունը` սրանից բխող բոլոր հետեւանքներով:



