շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԱԿ ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որ Բաքուն բացի Լաչինի միջանցքը․ Հակոբ Արշակյան

ՄԱԿ ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որ Բաքուն բացի Լաչինի միջանցքը․ Հակոբ Արշակյան

ՄԱԿ-ի ծանրակշիռ անդամները, Անվտանգության խորհրդի անդամները կոչերով հանդես եկան, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը, ինչը շատ կարեւոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախօրեին Լաչինի միջանցքի հարցով նիստին:

«Դա նաեւ տարված ծավալուն աշխատանքի արդյունք է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը այդ միջանցքով երթեւեկելու եւ բեռների փոխադրման իրավունքը վերականգնեն»,-ասաց նա:

Հարցին, թե ՄԱԿ-ն ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ նաեւ բանաձեւերի ընդունման հնարավորություններ կան, նաեւ տարբեր տեսակի քաղաքական մեխաքնիզմներ կան, ՄԱԿ-ի ԱԽ գործիքակազմը հայտնի է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»:

  • Կիսվել: