շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՄԱԿ ԱԽ անդամները Ֆրանսիայի առաջարկով քննարկելու են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ ԱԽ անդամները Ֆրանսիայի առաջարկով քննարկելու են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները Լիբիայի հարցով խորհրդակցությունից հետո Ֆրանսիայի առաջարկով քննարկելու են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում (Հայաստան-Ադրբեջան): Այս մասին հայտնում է ՄԱԿ ԱԽ աշխատանքի ուսումնասիրման հարցերով վերլուծական կենտրոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ԱՀ նախկին պետնապարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 16-ին ներկայացրեց միջազգային հանրությանը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 անդամներին ուղղված իրենց պահանջները՝ կապված Արցախի ապաշրջափակման հետ:

Հավելենք, որ Բեգլարյանը նշել էր՝ ՄԱԿ-ի գրասենյակից իրենց հավաստիացրել են, որ պահանջները կներկայացնեն Նյու-Յորքում իրենց կենտրոնակայան:

Հիշեցնենք, որ Արցախը դեկտեմբերի 12-ից ադրբեջանական շրջափակման մեջ է. փակ է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, որը միակն է, որ կապում է Արցախը Հայաստանի ու առհասարակ՝ աշխարհի հետ: Բացի այդ՝ Ադրբեջանը նաև դադարեցրել էր գազամատակարարումն Արցախի ամբողջ տարածքում, որը նախօրեին վերականգնվել է:

  • Կիսվել: