երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանիլովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու կարևորությունը

Մանիլովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու կարևորությունը

Կարեւոր է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցություններին: Այս մասին Բաքվում ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստից հետո ասել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովը։

Նա ողջունել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը նիստին՝ շեշտելով.  ՛՛Հուսով եմ, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Հայաստանում, ներկա կլինի նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը՛՛:

Նշենք, որ Բաքվում այսօր ընթանում Է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 86-րդ նիստը:

  • Կիսվել: