կիրակի, օգոստոս 14
14 / 8 / 2022
Մահացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Հովակիմյանը

Մահացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Հովակիմյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 96 տարեկանում կյանքից հեռացել է թատերագետ, բանասեր և մատենագետ Բախտիար Հովակիմյանը։

Բախտիար Հովակիմյանը ծնվել է 1926 թ․ մայիսի 1-ին Տավուշում։ 1947 թ․ նա ավարտել է Լ․ Երամյանի անվան Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան, իսկ 1952 թ․՝ Երևանի թատերական ինստիտուտը։

1953-1958 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1958-2008 թվականներին՝ ԳԱԹ-ի թատերական բաժնում, որը գլխավորել է 1963 թվականից։

Նրա վաստակը նշանակալի է արխիվային գործի, հայ թատրոնի փաստագրման ոլորտներում: Ուշագրավ են Պ. Ադամյանին, Սիրանույշին, Հովհ. Աբելյանին և հայ բեմի այլ երախտավորներին նվիրված նրա հոդվածներն ու աշխատությունները: Անգերազանցելի է նրա աշխատասիրությամբ կազմված «Հայոց ծածկանունների բառարան»-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Բախտիար Հովակիմյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին:

  • Կիսվել: