ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է Հարություն վարդապետ Պզտիկյանը

Մահացել է Հարություն վարդապետ Պզտիկյանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը։
 
«Խորապես վշտացած ենք Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն, մեր շատ սիրելի Վարդապետ Հարություն Պզտիկյանի մահվան լուրի կապակցությամբ։
 
Վարդապետ Պզտիկյանը մեծ ներդրում է ունեցել բազմաթիվ շնորհալի հայորդիների կրթման գործում։ Մեր ցավակցությունն ենք հայտնում Վարդապետի ընկերներին և հարազատներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: