երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Լույս է տեսել ռումինական թագավորական բանակի գեներալ, հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկ

Լույս է տեսել ռումինական թագավորական բանակի գեներալ, հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկ

Ռումինիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Թագավոր Ֆերդինանդ I-ի անվան Ռումինիայի ազգային ռազմական թանգարանի ու Ռումինահայոց Միության աջակցությամբ, լույս է տեսել ռումինական թագավորական բանակի ականավոր գեներալ հայազգի Հակոբ Զատիկի մասին գրքույկը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: 
 
«Դիվիզիայի գեներալ Հակոբ Զատիկը մեծ ներդրում է ունեցել Առաջին համաշխարհայինի ժամանակ Ռումինիայի անկախության համար մղվող մարտերում, մասնավորապես, Բուկովինայի ազատագրման գործում»,- գրել է դեսպանը:

  • Կիսվել: