շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
«Լուծումը իշխանությունների հեռացումն է». «Ապրելու երկիրը» միացավ «Հայաքվեի» ստորագրահավաքին

«Լուծումը իշխանությունների հեռացումն է». «Ապրելու երկիրը» միացավ «Հայաքվեի» ստորագրահավաքին

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել է Կենտրոնի թաղապետարան՝ «Հայաքվե» նախաձեռնությանը միանալու:

Թանդիլյանը հետ միասին եկել էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Հայաքվեի» ստորագրահավաքին միանալուց հետո Մանե Թանդրլյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների յուրաքանչյուր քաղաքացիական նախաձեռնությանը, որը միտված է Արցախի համար իրենց անհամաձայնությունը ցույց տալուն, մենք այնտեղ ենք: Արցախը մեզ համար կարմիր գիծ է եղել, մենք դրա մասին հայտարարել ենք, եւ պատրաստ ենք յուրաքանչյուր նխաձեռնությանը միանալու, որը պետք է արտահայտի մարդկանց անհամաձայնությունը:

Մենք համոզված ենք, որ Արցախի հարցի լուծման գլխավոր գործոնը այսօրվա իշխանությունների դադարեցումն է որպես իշխանություն: Դրա ուղղությամբ տեղի են ունենում ընտրություններ, որին մենք մասնակցում ենք, եւ այդ միջոցով իշխանափոխություն ենք իրականացնելու:  Մենք վստահ ենք, որ ժողովուրդը կարող է ընտրությունների միջոցով կատարել իշխանափոխություն»:

  • Կիսվել: