հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստան»-ն անհայտ պատճառներով չի ստորագրել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի հաստատումը. Անդրանիկ Քոչարյան

«Լուսավոր Հայաստան»-ն անհայտ պատճառներով չի ստորագրել Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի հաստատումը. Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը չի կարող հետևանքներ չառաջացնել որոշ զինվորականների համար։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հրաժարվելով բարձաձայնել այդ զինվորականների անունները։

«Վերջնական զեկույցի հաստատումը, որը պետք է տեղի ունենար հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, ընդդիմությունից ստորագրել են «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորները, իսկ «Լուսավոր Հայաստան»-ն անհայտ պատճառներով չի ստորագրել։ Չեմ կարող ասել՝ ինչու չեն ստորագրել։ Ակնհայտ է, որ քաղաքական նկատառումով է պայմանավորված, որովհետև աշխատում էինք այնտեղ, որ քաղաքական շահարկումեր չլինեն։ Պահել ենք խաղի կանոնները, որևէ արտահոսք չի եղել։ Նույնիսկ գտնվեցին մունդռիկներ, որոնք տարածեցին, որ հանձնաժողովի աշխատանքից արտահոսքեր են եղել, որն այս պատերազմում հակառակորդն օգտագործել է»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, որ այդ ժամանակ հիմնական մեղավորներից էր համարում նաև ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանին, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Կառավարման բանակի օղակներում ամեն մեկի կատարած աշխատանքի ուսումնասիրության արդյունքում իմ տեսակետն արտահայտել եմ անկաշկանդ։ Զինված ուժերը, բանակը բուրգ է, ամեն ինչ կախված է նրանից, թե բուրգի գլխին կանգնածը այն ճիշտ է աշխատեցրել, թե ոչ։ Այն ժամանակ ԳՇ պետը եղել է Յուրի Խաչատուրովը, որն այդպես էլ չեկավ հանձնաժողով, չնայած շատ լավ գիտեմ՝ ինչու չեկավ։ Մինչև հիմա էլ Յուրի Խաչատուրովի գալը շատ կարևոր եմ գնահատում, որովհետև ՌԴ-ում քննարկված հարցից ակնհայտ է, որ Դանիայի Թագավորությունում ինչ-որ բան այնպես չի եղել։ Դա էր պատճառը, որ Էդվարդ Նալբանդյանին հեռավար կերպով հարցաքննել ենք։ Զեկույցի առկայությունը շատ կարևոր է»,-նշեց պատգամավորը։

 

  • Կիսվել: