կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Նման հերթեր չեմ հիշում, բարձր մասնակցություն կա, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին. Էդմոն Մարուքյանը քվեարկեց

Նման հերթեր չեմ հիշում, բարձր մասնակցություն կա, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին. Էդմոն Մարուքյանը քվեարկեց

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։

Նա քվեարկել է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 1/20 ընտրատեղամասում։

Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, նման հերթեր չեմ հիշում, քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էդմոն Մարուքյանը:

«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, բովանդակությունը այս գիշեր կվերադառնա Հ  այաստանի խորհրդարան: Ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չէ կապված, կապված է ՀՀ-ում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ ու նորմալ կյանքի վերադարձի հետ:

Մենք արձանագրում ենք բարձր մասնակցություն, ասեմ, որ չեմ հիշում նման հերթեր: Բոլոր տեղերում բարձր մասնակցություն է, սա նշանակում է, որ քաղաքական ուժերին քարոզարշավով հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս»,- նշել է Մարուքյանը:

 

Անդրադառնալով ձերբակալություններին՝ Մարուքյանը շեշտեց, որ իրենց ուժից ձերբակալություններ չկան. «Ֆիզիկական շտաբները պրովոկացիայի բուն են, աշխատել ենք սոցիալական և էլեկտրոնային հարթակներում»:

  • Կիսվել: