կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լուրջ ուղերձներ հարևան երկրից․ «Հայաստանի Հանրապետություն»

Լուրջ ուղերձներ հարևան երկրից․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին անցած ուղով փաստում է, որ հետեւողական եւ կոշտ կերպով պաշտպանելու է իր երկրի շահերը տարածաշրջանում եւ ողջ աշխարհում, իսկ Անդրկովկասում արցախյան պատերազմից հետո Հայաստանի եւ Իրանի շահերի շրջանակները գրեթե ամբողջովին համընկնում են:

Սա նշանակում է, որ այս երկրների հարաբերությունների սերտացումը Հարավ-հյուսիս տրանսպորտային հանգույցի հարցում առնվազն անխուսափելի է: Վերակազմավորվող հայկական բանակը եւ անվտանգության համակարգը կզգան նաեւ Իրանի հետ ռազմական համագործակցության անհրաժեշտությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: