ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուրջ և ծանր բանակցություններ էին. Մամեդյարով

Լուրջ և ծանր բանակցություններ էին. Մամեդյարով

Լուրջ ու ծանր բանակցություններ էին. ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծանր է որակել նախօրեին Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ տեղի ունեցած բանակցությունները, հայտնում է interfax.az-ը:

«Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ անցկացրեցինք 3,5 ժամանոց բանակցություններ։ Կարող եմ ասել, որ դրանք լուրջ ու ծանր բանակցություններ էին։ Ցավոք, մենք դեռ ունենք չլուծված հարցեր», - ասել է Մամեդյարովը:

Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հակամարտության կարգավորման փուլային քայլերը։

  • Կիսվել: