կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է . Նիկոլ Փաշինյան

Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է . Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ իր բանավեճն ավարտվել է, ինքը Լուկաշենկոյի  հետ բանավեճի հարց այլևս չունի։ 

Վարչապետն այս մասին ասաց ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, թե «44-օրյա պատերազմի բռնկման համար մեղավոր են Հայաստանի իշխանությունները, և որ Նիկոլ Փաշինյանը կործանում է Հայաստանը»։ 

«Լուկաշենկոյի հետ իմ բանավեճն ավարտվել է, ես Լուկաշենկոյի հետ բանավեճի բան այլևս չունեմ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։ 

Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեղավորը Հայաստանի իշխանություններն են, քանի որ Ադրբեջանի նախագահը իբր պրագմատիկ մոտեցում է ունեցել և պատերազմ չի ցանկացել։  Լուկաշենկոն նաև հայտարարել էր, թե «Փաշինյանին կանգնեցնել է պետք, քանի որ նա կործանում է Հայաստանը»։ 

 

  • Կիսվել: