կիրակի, օգոստոս 16
16 / 8 / 2026
Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

Լուկաշենկոն գիշերել է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մնացել ՀԱՊԿ անդամ երկրների պատվին տրվող ընթրիքին։

Ըստ հավաստի աղբյուրների նա փոխարենը շտապել է հյուրընկալվել իր վաղեմի «ընկեր» Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Ավելին, աղբյուրի համաձայն նա այնտեղ գիշերել է։

Մնում է հուսալ, որ գիշերը Ծառուկյանը, որպես «թասիբով» հայրենասեր գործարար, մտերմաբար բացատրություններ է պահանջել Լուկաշենկոյից իր ադրբեջանակենտրոն քաղաքականության համար և հորդորել հետայսու հանուն վաղեմի ընկերության վերանայել իր միակողմանի հայացքները։

  • Կիսվել: