հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
«Լու՞րջ, էդ ու՞մ եք ձեռ առնում». Արշակյանը՝ ընդդիմությանը

«Լու՞րջ, էդ ու՞մ եք ձեռ առնում». Արշակյանը՝ ընդդիմությանը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդդիմությանը մեղադրել է հանրահավաքներում ատելության խոսք ու բռնություն քարոզելու մեջ. 

«Ձեր միտինգներին մարդիկ կախաղանի, գնդակահարության սցենարներ են բեմադրել, դուք եք թույլ տվել, ձեր թողտվությամբ է արվել, եթե ոչ՝ կազմակերպմամբ։ Ինչո՞ւ եք դա արել»,- ասաց նա։

Անդրադառնալով հարստանալու մասին պնդումներին՝ նա ասել է. «Խնդրում եմ անվանական ասել՝ ով է հարստացել իշխող խմբակցությունից։ Ես թվերով կարող եմ ապացուցել, որ տասնյակ, հարյուրավոր անգամ ավելի հարուստ կարող էի լինել, եթե պետական պաշտոնյա չլինեի։ Ու՞մ եք ձեռ առնում»։

  • Կիսվել: