շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետում

Լոռիում մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Դեբեդ գետում

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

  • Կիսվել: