Լիտվան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին.- Լանդսբերգիս
Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ԵՄ-ի հետ կապերի հարցում:
Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Լավ լուր՝ այսօր Բրյուսելում պայմանավորվել են սկսել և՛ երկխոսությունը առանց վիզայի ռեժիմի շուրջ, և՛ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցությունը Հայաստանին։
Լիտվան հաստատակամորեն աջակցում է Հայաստանի հետ ԵՄ կապերին, և մենք շարունակում ենք հավատարիմ մնալ տարածաշրջանի ժողովրդավարական և խաղաղ ապագային»: