հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիտվան 15,5 մլն եվրոյի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է մատակարարել Ուկրաինային

Լիտվան 15,5 մլն եվրոյի սպառազինություն եւ ռազմական տեխնիկա է մատակարարել Ուկրաինային

Լիտվան M113 զրահամեքենաներ Է հանձնել Ուկրանային: Ինչպես հաղորդել են Լիտվայի պաշտպանության նախարարությունում, այդպիսով ավարտվել Է Վիլնյուսից 15,5 մլն եվրո գումարի օգնության փոխանցումը։

 Նաեւ տալու են 10 ռազմական բեռնատարներ եւ 10 արտաճանապարհային մեքենաներ՝ ականազերծման աշխատանքների համար:
 
Մամուլի տեղեկագրում նշվում Է, որ Լիտվայի զինված ուժերը նաեւ ուկրաինացիներին ուսուցանում են օգտվել արեւմտյան սպառազինությունից, հնարավորություն են տալիս բարձրացնել որակավորումը:
 
Այսպես, ապրիլ ամսին անցկացվել են զորավարժանքներ, որոնց ժամանակ ուսուցանել են հակատանկային համակարգերի հրահանգիչները, իսկ հունիսին ուկրաինացի զինվորականներն ավարտել են Լիտվայի զինված ուժերի դպրոցի մասնագիտացված դասընթացները:
 
Լիտվան ռազմական օգնության շրջանակներում արդեն Ուկրանային Է հանձնել Stinger համակարգեր, հակատանկային զենք, զրահաբաճկոններ եւ սաղավարտներ, 120-միլիմետրանոց ականանետներ, հրաձգային զենք, ջերմացույցներ, դրոններ, հակադրոններ, դիտառադարներ եւ այլն: Նաեւ պլանավորում են Ուկրանային փոխանցել EOS C VTOL հետախուզական անօդաչուներ եւ Bayraktar TB2 սարքավորված անօդաչու, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: