Լինաս Լինկյավիչուսի հետ խոսել ենք կորոնավիրուսի մասին․ Զոհրաբ Մնացականյան
Իմ լավ գործընկեր Լինաս Լինկյավիչուսի հետ ունեցած հեռախոսազրույցում մտքեր փոխանակեցինք նոր տիպի կորանավիրուսի դեմ պայքարում ազգային մակարդակով իրականացվող քայլերի շուրջ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գրել է թվիթերյան իր էջում։
«Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։
Անդրադարձանք մեր ընդարձակ և ամուր օրակարգին և համագործակցությանը բոլոր ձևաչափերում։
Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը բարձր է գնահատվում Հայաստանում»,- գրել է ԱԳՆ ղեկավարը։


