կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը հանդիպեց Ջոն Ալելոյի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպեց Ջոն Ալելոյի հետ

Օգոստոսի 18-ին դեսպան Մակունցը հանդիպեց Ջոն Ալելոյի հետ և շնորհավորեց վերջինիս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պարտականությունները պաշտոնական երդմնակալության արարողության արդյունքում ստանձնելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ԱՄՆ ՄԶԳ հետ ՀՀ կառավարության եկարամյա արդյունավետ համագործակցության շոշափելի արդյունքներին։ Երկուստեք կարևորվեց հետագա փոխշահավետ համագորակցությունը՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և ՀՀ կառավարության բարեփոխումների լայն օրակարգին։

  • Կիսվել: