չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Լիլիթ Մակունցը և Ֆրենկ Փալոնը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Լիլիթ Մակունցը և Ֆրենկ Փալոնը կարևորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։
 
Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մշտական աջակցության և հայկական հարցերը Կոնգրեսի ուշադրությանը հրավիրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
 
Դեսպան Մակունցը մանրամասն ներկայացրել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը:
 
Այդ կապակցությամբ դեսպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:
 
Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: