հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիբանանում ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկություն են հայտնում գալ Հայաստան․ Սինանյան

Լիբանանում ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկություն են հայտնում գալ Հայաստան․ Սինանյան

Լիբանանում, մեր կամքից անկախ, ստեղծվել է իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկություն են հայտնում գալ Հայաստան: Լիբանանում երկարաժամկետ ֆինանսական ճգնաժամ է, բանկային համակարգը կաթվածահար է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Այդ մասին մամուլի ասուլիսին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն։

Սինանյանը տեղեկացրեց, որ 2019թ. Գյուլբենկյան հիմնադրամը հարցումներ է իրականացրել լիբանանահայերի շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ  հարցվածների 58% հայտնել է, որ առաջիկա տարիներին լքելու է Լիբանանը,  իսկ 49 տոկոսը  հայտնել է, որ մտադիր են տեղափոխվել Հայաստան:  Հարցումն անցկացվել է 521 լիբանանահայերի շրջանում:

  • Կիսվել: