երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության առավել ամրապնդման. Խաչատուրյանը՝ Ֆիլիպինների նախագահին

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության առավել ամրապնդման. Խաչատուրյանը՝ Ֆիլիպինների նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին երկրի ազգային տոնի Անկախության օրվա 125-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահականից:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ֆիլիպինների միջև բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի և վստահության վրա, իսկ երկկողմ կապերի հետագա զարգացման համար առկա են անհրաժեշտ նախադրյալներ:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների փոխգործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:  

  • Կիսվել: