չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լիահույս եմ, որ Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Նեթանյահուին

Լիահույս եմ, որ Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը. Փաշինյանը՝ Նեթանյահուին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ քաղաքականության և միջազգային հարաբերությունների ասպարեզում Ձեր հարուստ փորձը կնպաստի Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների խորացմանը»:

  • Կիսվել: