հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լիահույս եմ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցությունը կզարգանա. Խաչատուրյան

Լիահույս եմ՝ Հայաստանի և Տաջիկստանի միջև արդյունավետ համագործակցությունը կզարգանա. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին Անկախության օրվա կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Տաջիկստանի միջև բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում։

  • Կիսվել: