կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԼՀԿ-ն ընտրություններին հավանական է միայնակ մասնակցի․ Տարոն Սիմոնյան

ԼՀԿ-ն ընտրություններին հավանական է միայնակ մասնակցի․ Տարոն Սիմոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ կմասնակցի. հայտարարել է խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

«Առայժմ միայնակ ենք, չեմ կարծում, որ հետագայում դաշինքի հարց կառաջանա, որովհետև միայնակ մասնակցելու գաղափարը գերիշխում է»,- նշեց նա:

Սիմոնյանը նաև ասաց, որ դեռ հայտնի չէ՝ ինչ դասավորվածություն կունենա ԼՀԿ նախընտրական ցուցակը: «Կուսակցությունը համագումար կանի, կհաստատի ցուցակը»,- ասաց Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ դեռ հայտնի չէ համագումարի օրը:

  • Կիսվել: