չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են. Մարուքյանը՝ իրենց ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տարածված լուրի շուրջ

ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են. Մարուքյանը՝ իրենց ու Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տարածված լուրի շուրջ

Այսօր ԶԼՄ-ներով լուրեր էին շրջանառվում այն մասին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կուսակցականներ Արմեն Եղիազարյանը և Տարոն Սիմոնյանը այսօր հանդիպում են ունեցել ՀՀ երկրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հրապարակմանը` գրելով.

«Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին: Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:

Առողջ եղեք»:

 
 
 

 

 

  • Կիսվել: