ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան

ԼՂ-ում ՀԱՊԿ բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելն ավելի կվատացնի իրավիճակը. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում բազմազգ խաղաղապահ առաքելություն տեղակայելը տեսականորեն գաղափար է, իսկ գործնականում չի լավացնի վիճակը, ընդհակառակը՝ ավելի կվատացնի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք գործնականում հնարավոր է բազմազգ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում։

«Պետք է նայել, թե ՀԱՊԿ մի շարք երկրներ ինչքանով են օբյեկտիվ և չեզոք ԼՂ իրավիճակի հարցում։ Ընդ որում՝ նրանք չեզոք չեն դե յուրե, որովհետև մեր դաշնակիցն են, իսկ դե ֆակտո չեզոք չեն, քանի որ ավելի շատ Ադրբեջանի հետ խորը տնտեսական, քաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ–ի հետ»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ–ն այսօր համարվում է միջազգային ժողովրդավարական համայնքի անդամ։ Վարչապետը հիշեցրեց, որ 2019-ից ՀՀ–ն ռազմավարական երկխոսություն է ձեռնարկել ԱՄՆ–ի հետ, հարաբերությունների ակտիվ դինամիկա կա ԵՄ–ի հետ։ Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ի խոստացած 2.6 մլրդ եվրոյի աջակցությունը հնարավորինս արագ կյանքի կկոչվի։ Փաշինյանը հավելեց, որ որոշակի մեսիջներ են տալիս ու ստանում, որ անվտանգության ոլորտում համագործակցության պոտենցիալ կա։

  • Կիսվել: