հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԼՂ տեղահանվածների նկարները, որ ցույց եք տալիս կտանեք, կդաջեք Քոչարյանի ճակատին. Հովհաննիսյան

ԼՂ տեղահանվածների նկարները, որ ցույց եք տալիս կտանեք, կդաջեք Քոչարյանի ճակատին. Հովհաննիսյան

«Հանրապետական կուսակցությունը իր իշխանության ողջ տարիներին բանակցել է ԼՂ-ն հանձնելու վերաբերյալ: Ձեր ղեկավարը՝ Սերժը, էս ամբիոնից իր ամենավերջին ելույթում հայտարարել է, որ բանակցությունները մտել են փակուղի և ըստ էության  գուժել է պատերազմի մասին ու փախել է, այ պատերազմից փախած կապիտուլյանտներ»,- ԱԺ հայտարարությունների ժամին իր ելությում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: 

«Ես նոր եմ հասկանում ինչի էիք մեզ ասում՝ մի խառնվեք ԼՂ ներքին կյանքին: Որ հանգիստ ընդեղ իշխանափոխություն անեք հանձնեք ԼՂ-ն մեկ ստորագրությամբ: Իսկ ԼՂ տեղահանվածն հայրենակիցների նկարները, որ բերում եք ստեղ ցույց եք տալիս որ հուզմունքներ առաջացնեք՝ կտանեք, կդաջեք ձեր ճակատներին, Ռոբերտ Քոչարյանի ճակատին առաջինը»,- հավելեց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: