կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ խաղաղապահներ մտցնելու որոշումը կնպաստի հակամարտության վերջնական կարգավորմանը. ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ

ԼՂ խաղաղապահներ մտցնելու որոշումը կնպաստի հակամարտության վերջնական կարգավորմանը. ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու որոշումը կնպաստի հակամարտության  վերջնական կարգավորմանը, Ռուսաստանն այս իրավիճակում գործել է որպես արդյունավետ միջնորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների ներդրման մասին համաձայնագրի ստորագրումը, վստահ եմ, կնպաստի հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը: Ռուսաստանը կրկին գործում է որպես արդյունավետ միջնորդ հետխորհրդային տարածքում ամենաարյունահեղ հակամարտությունները լուծելու գործում»,-ասել է պատգամավորը:

Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրն է դադարեցնել մարդկանց մահը և շարունակել դիվանագիտական կարգավորման ուղիներ որոնելը:

«Մեր խորհրդարանական հարթությունում մենք պատրաստ ենք շարունակել գործադրել բոլոր անհրաժեշտ միջնորդական ջանքերը` Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը վերջնականապես կայունացնելու համար», - եզրափակել է խորհրդարանականը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: