շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Ռուբինյան

ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Ռուբինյան

Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից հնչող հակահայ հռետորաբանությունը դատապարտելու և համարժեք արձագանքի արժանացնելու կոչով իր գործընկերներին է դիմել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 22-ի հանդիպման ժամանակ:

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հարատև խաղաղության պահպանման վերաբերյալ:

Ռուբինյանը կարևորել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը: «ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծում ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

 

  • Կիսվել: