շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով՝ այն ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան

ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով՝ այն ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան

Մենք հղում ենք անում 1992թ-ի փետրվարին Հայաստանի Գերագույն խորհրդում վավերացված  փաստաթղթին, որը ՀՀ օրենսդրության մաս է։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՔՊ պատգամավորի այն հարցին, թե շատ ընդդիմադիր գործիչներ ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելը համարում են Արցախից հրաժարվել։ 

«Այս փաստաթուղթն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են պատագամավոր: ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքները ճանաչելով՝ այն ճանաչած իշխանությունը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ ինքը ժամանակ առաջ կրկին ԱԺ ամբիոնից պատասխանել է Արցախից հրաժարվելու վերաբերյալ մեղադրանքներին, բայց որևէ արձագանք ընդդիմադիր դաշտից չի ստացել, իսկ երբ արդեն եղել են անդրադարձներ, Փաշինյանի համոզմամբ՝ «Արձագանքելու ժամանակը վաղուց անցել էր»։ 

  • Կիսվել: