հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ

Այսօր, հունվարի 16-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների խորացման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ հաղորդակցության ճանապարհների անխափան գործունեության ապահովման ու զարգացման խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանության խորհրդական Ալի Ասղար Շահամաթդարը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

  • Կիսվել: