հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վեճում ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել. Մանուկյան

Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վեճում ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել. Մանուկյան

Երբ հիմա համաձայնվում եմ մի տարով վարչապետ աշխատել, դա ի հաշիվ իմ ընտանիքի, ի հաշիվ առողջության ու ի հաշիվ իմ հանգստի է: Այս մասին Արարատում հայտարարել է «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Ես երկար կյանք եմ ապրել, շատ բան եմ տեսել վարչապետ էլ եմ եղել, Պաշտպանության նախարար էլ, բանտում էլ եմ նստել, ռազմաճակատում էլ եմ եղել, հալածվել եմ, մեր տունը մտել են խուզարկության»,- իր խոսքում նշեց նա:

Անդրադառնալով 90-ականներին, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վեճին, նա նշեց, որ իրենք տարբեր ճանապարհներ էին առաջարկում.

«Ես Տեր-Պետրոսյանին Նիկոլ Փաշինյանի հետ բացարձակապես չեմ համեմատում: Այդ վեճի մեջ ես իմ վերջին խոսքը դեռ չեմ ասել, իմ վերջին խոսքը պետք է ասեմ: Ոնց կլինի Ազգային ժողովում, որ ֆրակցիան ինչ կասի, որևէ մեկը չի կարող նախապես ասել: Դա կախված է ճնշումներից ու նրանից՝ սահմանադրական ճանապարհով ես գալիս իշխանության, թե՝ ուրիշ ճանապարհով»:

 

  • Կիսվել: