շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը, կկանգնե՞ք նրանց կողքին. Մարուքյանը՝ ԵԽ ղեկավարին

Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը, կկանգնե՞ք նրանց կողքին. Մարուքյանը՝ ԵԽ ղեկավարին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր թվիթերայն էջում Ուկրաինային աջակցող գրառում է արել, որի ներքո մեկնաբանություն է թողել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

՛՛Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը: Կկանգնե՞ք նրանց կողքին՛՛,-Միշելի գրառման տակ գրել է Մարուքյանը։

Ապա նա ներկայացրել է ստեղծված իրավիճակը՝ կապված Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու հետ:

՛՛Իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովու՞րդը: Կկանգնե՞ք նրանց կողքին։ Հենց հիմա նրանք պատժվում են իրենց ժողովրդավարական ընտրության համար։ Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ մատակարարման միակ ճանապարհը 120 հազար մարդու համար, որից 30 հազար երեխա: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՛՛,-գրել է Մարուքյանը:

 

  • Կիսվել: