հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Լեհաստանում ՀՀ դեսպանը քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները

Լեհաստանում ՀՀ դեսպանը քննարկել է ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները

Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն աշխատանքային այցով գտնվում էր Կելցե քաղաքում, որտեղ հանդիպումներ է ունեցել Սվիենտոկշիսկի վոևոդության վոյևոդի (նահանգապետի) տեղակալ Միխալ Սկոտնիցկու, Կելցե քաղաքի քաղաքապետ Ագատա Վոյդայի հետ:

Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին, փոխադարձ այցերին և առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար համատեղ նախագծերին:

 

  • Կիսվել: