ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՌԴ եւ Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ եւ Հունգարիայի արտգործնախարարները կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բուդապեշտ: Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Բուդապեշտում կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային օրակարգին նվիրված հարցեր, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումերը, իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:

Բացի այդ, օգոստոսի 24-25-ը Սերգել Լավրովը կմեկնի Ավստրիա, որտեղ հանդիպում կունենա երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Այնուհետև օգոստոսի 26-27-ը կկայանա Լավրովի այցն Իտալիա:

  • Կիսվել: