ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին

Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին:

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այնպես ստացվի, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանին, նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Երեւանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ նման սցենար են ուզում եւ նայում են Արեւմուտքի կողմը: "Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել", ասաց նախարարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

"Եթե նրանք ապավինում են Միացյալ Նահանգներին, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության շատ ներկայացուցիչների արտահայտություններից, ապա, հավանաբար, լավ կլիներ, որ նրանք նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես են Միացյալ Նահանգները վարվել նրանց հետ, ում նրանք ձգտում էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը աշխարհի ամերիկյան ափերից հեռու գտնվող շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է", -նշեց Լավրովը ։

Նա ընդգծեց, որ ամեն դեպքում Անդրկովկասում ՌԴ-ի շահերը աշխարհաքաղաքականորեն անտեսել հնարավոր չէ։ "Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքականորեն անհնար է Ռուսաստանին կորցնել այն իմաստով, որ լիովին անտեսվեն նրա շահերն Անդրկովկասում: Բայց նման հույսեր են փայփայում Երևանի որոշ ղեկավարներ, և այդ մասին նրանք ուղիղ խոսում են", -նշեց ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Մասնավորապես, Լավրովն ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ նման միտք է սողոսկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, որը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՛՛փոխհատուցել չկայացած միությունները, որոնց վրա Հայաստանը հույս էր դնում իր անվտանգության ապահովման հարցում, նաեւ ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այդ անվտանգությունը":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: